Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Պուտինին


Amnesty International եւ Human Rights Watch կազմակերպությունները միասին զեկույցներ են հրապարակել, որոնցում խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց ի վեր քաղաքացիական հասարակության դեմ ծավալած արշավի եւ մարդու իրավունքների սահմանափակումների համար։

Amnesty International–ի զեկույցը կենտրոնանում է Ռուսաստանում հավաքների ազատության սահմանափակումների վրա եւ քննադատում ցուցարարների դեմ բռնություն կիրառելու փաստերը։

The Human Rights Watch–ի զեկույցը ուշադրություն է հրավիրում քաղաքացիական հասարակության, մասնավորապես հասարակական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտող օրենքների ընդունման վրա, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպություններին որպես «օտարերկրյա գործակալ» գրանցվելու պահանջ մտցնող նոր օրենքի վրա։ Զեկույցում ասվում է, որ նմանօրինակ քայլերը հակասում են միջազգային պայմանագրերով Մոսկվայի ստանձնած պարտավորություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG