Մատչելիության հղումներ

ԵՄ–ն անդամակցության շուրջ բանակցություններ կսկսի Սերբիայի հետ


Եվրոպական Միությունը պատրաստակամություն է հայտնել անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Սերբիայի հետ։

27 անդամներից բաղկացած ԵՄ–ի գործադիր թեւը՝ Եվրահանձնաժողովը, համապատասխան առաջարկությամբ է հանդես եկել երկուշաբթի օրը Սերբիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո։

Զեկույցում, մասնավորապես, ասված է, որ պաշտոնական Բելգրադը «Կոսովոյի հետ հարաբերությունների երկարաժամկետ բարելավմանն ուղղված նշանակալի քայլեր է ձեռնարկել»։

Երկուշաբթի օրը զեկույց է հրապարակվել նաեւ Կոսովոյի վերաբերյալ, որում նշվում է, որ պաշտոնական Պրիշտինան իրագործել է իր բոլոր «կարճաժամկետ առաջնահերթությունները» եւ անդամ պետություններին կոչ է արվում Կոսովոյի հետ «բանակցություններ սկսել կայունացման եւ ասոցիացման համաձայնագրի շուրջ»։

Ուրբաթ օրը Բելգրադն ու Պրիշտինան Եվրամիության միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերեցին հարաբերությունների նորմալացման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG