Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները», - մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG