Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնափոխադրումների ծավալը աճել է 6.1 տոկոսով


2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) փոխադրել է 648.6 հազար տոննա բեռ, ինչը 6.1 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Միեւնույն ժամանակ, ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 1.8 տոկոսով: Նվազել է նաեւ ներմուծման հաղորդակցությունում փոխադրված բեռների ծավալը` 1.7 տոկոսով:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է անցյալ տարվա շեմը 15.3 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG