Մատչելիության հղումներ

Եզդիներն այսօր նշում են Նոր տարին` Մալաքե Թաուսը


Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, եւ որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները: Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, եւ համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաեւ ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք», - ասված է նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG