Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայից «մեծ թվով սադրիչ քայլեր են սպասվում»


ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեայից սպասվում են մեծ թվով սադրիչ քայլեր:

NBC հեռուստաընկերության եթերում Բարաք Օբաման ասել է, թե իր կառավարությունը չի կարծում, որ Փհենյանը հնարավորություն ունի միջուկային մարտագլխիկ տեղադրել միջմայրցամաքային հրթիռի վրա: Սպիտակ տան ղեկավարի խոսքով` իր եզրակացությունները հիմնված են հետախուզության ընթացիկ գնահատականների վրա:

Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ցանկացած չնախատեսված իրավիճակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG