Մատչելիության հղումներ

Աշխարհում ռազմական ծախսերը 2012 թվականին կրճատվել են


Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտի հրապարակած զեկույցի համաձայն` 2012 թվականին զենքի ծախսերը աշխարհում նվազել են առաջին անգամ վերջին 15 տարիների ընթացքում:

Ինչպես նշվում է զեկույցում` անցած տարի արեւմտյան երկրները կրճատել են իրենց ծախսերը, իսկ արեւելքում` հակառակը ռազմական ծախսերը աճ են արձանագրել:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականին զենքի վրա ծախսվել է 1,5 տրիլիոն դոլար, ինչը կես տոկոսով պակաս է 2011 թվականից:

Ռազմական ծախսերն ավելացել են Ռուսաստանում, Չինաստանում, Մերձավոր արեւելքում եւ Միացյալ Նահանգներում, որը շարունակում է ռազմական ծախսերի ցուցանիշով առաջատարը մնալ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG