Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Մեյն նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը


Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի արեւելյան շրջանի գրասենյակը հաղորդում է, որ Մեյն նահանգի օրենսդիր մարմինն այսօր ընդունած որոշմամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Մենք երախտագիտությամբ արձանագրում ենք Միացյալ Նահանգների նվիրվածությունն ազատությանը, ինչն այսօր վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին Մեյնի սկզբունքային դիրքորոշմամբ», - հայտարարել է հանձնախմբի արեւելյան շրջանի գրասենյակի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG