Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը եւս բերման է ենթարկվել


Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Բաղրամյան պողոտայում նստացույց նախաձեռնած նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստ Դանիել Իոանիսյանը:

Ոստիկանությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց այս լուրը:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթի ժամանակ Բաղրամյան պողոտայի շրջակայքից ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG