Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ուսի կոտրվածք է ստացել Թուրքիայում


Վրաստանի նախագահի Միխեիլ Սաակաշվիլիի մամլո ծառայությունը հաստատել է թուրքական լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունը, թե Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահը հեծանվով զբոսանքի ժամանակ ընկել է եւ կոտրել է ձեռքը:

Վրաստանի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան: Սաակաշվիլին ուսի շրջանում երեք կոտրածք է ստացել, նրան վիրահատել են Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Երկուշաբթի օրը ծրագրված բոլոր հանդիպումները, այդ թվում եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպումն ու ճաշը կկայանան վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG