Մատչելիության հղումներ

Աշխատանք. Գլխավոր ինժեներ Երեւանի բյուրոյում


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL, www.rferl.org) միջազգային լրատվական կազմակերպություն է, որի հաղորդումները հեռարձակվում են 28 լեզուներով։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է՝ խթանել ժողովրդավարական արժեքները եւ հաստատությունները՝ հաղորդելով լրատվություն այն երկրներում, որտեղ ազատ մամուլը արգելված է կառավարության կողմից կամ լիարժեք չի գործում: Ունենալով ավելի քան 400 մշտական եւ 750 համագործակցող լրագրողներ, իր 19 տեղական բյուրոներով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հանդիսանում է աշխարհում առավել համապարփակ միջազգային լրատվական կազմակերպություններից մեկը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը (www.azatutyun.am) ավելի քան 50 տարի հանդիսանում է Հայաստանում անկախ տեղեկատվության հետեւողական ու հուսալի մատակարարը: Այսօր այն վստահելի տեղեկատվության աղբյուր է, որի նյութերը պարբերաբար մեջբերվում ու վերատպվում են տեղական լրատվամիջոցների կողմից: «Ազատություն» ռադիոկայանն առաջատար է Հայաստանում օնլայն տեսալրագրության բնագավառում` առաջարկելով բոլոր հիմնական իրադարձությունների դիտումը լայվսթտրիմինգի եւ վեբքաստերի միջոցով: Ռադիոկայարանի YouTube էջը շահույթ չհետապնդող կայքերի շարքում դարձել է ամենահանրաճանաչներից մեկը, իսկ «Ազատության» տեսաարտադրանքը պարբերաբար վերահեռարձակվում է Հայաստանում գործող այլ լրատվամիջոցների կողմից: «Ազատություն» ռադիոկայանը նախաձեռնել է մի շարք ինովացիոն նախագծեր` տեղական շուկայում ուղի հարթելով նոր տիպի լրատվամիջոցների համար:

Ներկայումս «Ազատության» ռադիոկայանը փնտրում է մասնագետի գլխավոր ինժեների թափուր պաշտոնի համար: Ենթարկելով Պրահայում տեխնոլոգիաների գծով իր վերադասին եւ բյուրոյի ղեկավարին` Գլխավոր ինժեները զբաղվելու է բյուրոյում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մուլտիմեդիայի սարքավորումների սպասարկման հետ կապված մի շարք հարցերով, այդ թվում` ամենօրյա պահպանում եւ սպասարկում, խնդիրների վերացում, բարելավում, օգտագործողների համար ծրագրային ապահովում եւ անվտանգություն, տվյալների վերականգնում, ինչպես նաեւ պատասխանատվություն Բյուրոյի հիմնական օբյեկտների ենթակառուցվածքների համար:

Որակավորումներ եւ փորձ

• Ցանկալի է բարձրագույն կրթություն` համապատասխան տեխնոլոգիական ոլորտում։
• Նվազագույնը՝ 5 տարվա աշխատանքային փորձ նման (տեխնիկական/կառավարչական) պաշտոնում։
• Հմտություններ ու փորձ` ՏՏ համակարգերի (ծրագրային ապահովման) սպասարկման գործում։
• Ցանցային տեխնոլոգիաների հետ աշխատելու փորձ։
• Գիտելիքներ հեռահաղորդակցության համակարգերի վերաբերյալ, VSAT եւ MPLS տեխնոլոգիաների հետ ծանոթ լինելը կհամարվի առավելություն։
• Էներգետիկ համակարգերի, այդ թվում UPS-ների, ինչպես նաեւ պահեստային էլեկտրաէներգիայի արտադրության սարքավորումների վերաբերյալ գիտելիքներ։
• Ժամանակակից ռադիո/տեսա արտադրություն/հեռուստատեսային սարքավորումների սպասարկման փորձ։
• Հայերենից բացի՝ անգլերեն լեզվի բանավոր եւ գրավոր իմացություն:

Դրույթներ եւ պայմաններ

• Մրցունակ տեղական աշխատանքային փաթեթ՝ լավ աշխատավարձով, մեկ տարի ժամկետով կնքվող պայմանագրի հիման վրա` հնարավոր երկարացմամբ։
• Մասնագիտական զարգացման եւ աճի եզակի հնարավորություններ։
• Խթանող աշխատանքային միջավայր՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառությամբ:


Այս թափուր աշխատատեղի համար կարելի է դիմել՝ այցելելով www.rferl.org/jobs կայքէջը: Խնդրում ենք հղում տալ թափուր աշխատատեղի համարին՝ BARB001-1302։

Այլ տեղեկությունների համար դիմեք կադրերի բաժնի պետ Մարտին Սուխիին` suchym@rferl.org էլեկտրոնային փոստի հասցեով:
XS
SM
MD
LG