Ազգային ժողովը հրապարակել է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի հանդիսավոր երդման եւ պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցող պատվիրակությունների ցանկը:
Ցանկում միակ նախագահը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն է:
Ռուսաստանից արարողությանը կմասնակցի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Ներկա կլինին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, Վրաստանի Մշակույթի նախարարը եւ նախագահի խորհրդական Վան Բայբուրդը:
Ղազախստանը կներկայացնի այդ երկրի խորհրդարանի փոխնախագահը, Թուրքմենստանը` փոխվարչապետը, Լիբանանը` պետնախարարը:
Արարողությանը ներկա կլինեն նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Միացյալ Նահանգները ներկայացված կլինի Հայաստանում այդ երկրի դեսպանի մակարդակով:
Ուշագրավ է, որ Ազգային ժողովը չի հրապարակում հայաստանցի հրավիրյալների ցանկը:
Ռուզաննա Ստեփանյան