Մատչելիության հղումներ

Յանուկովիչը ներում է շնորհել Տիմոշենկոյի զինակցին


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներում է շնորհել ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին, ով համարվում է բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մտերիմ դաշնակիցը։

Նախագահ Յանուկովիչը հաղորդել է, որ ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել` անսալով Ուկրաինայի եւ Եվրամիության քաղաքական գործիչների, այդ թվում` Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու եւ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոքսի հորդորներին։

Լուցենկոյից բացի ներում է ստացել եւս հինգ բանտարկյալ։

Լուցենկոն 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել ֆինանսական մեքենայությունների եւ ապօրինի գաղտնալսումների մեղադրանքներով։

Նախկին վարչապետ Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման է դատապարտված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG