Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատասխանեց Իրանի նոտային


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւ
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւ
Ադրբեջանը պատասխանել է Իրանի նոտային, որում պաշտոնական Թեհրանը իր դժգոհությունն էր հայտնել Բաքվում անցկացված «հակաիրանական միջոցառման» առնչությամբ:

Ինչպես հաղորդում է Contact.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւին, պատասխան նոտայում ասված է, թե մարտի 30-ին Բաքվում անցկացված «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» համաժողովի ժամանակ հնչած հայտարարությունները չեն արտացոլում ադրբեջանական պետության դիրքորոշումը:

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները կառուցում է բարեկամության եւ եղբայրության հիմքի վրա` դրանք դիտարկելով բարիդրացիության պրիզմայի միջով», - ասված է Իրանի արտգործնախարարությանը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովի ներկայացրած նոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG