Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Զվարթնոց»-ի մաքսատան բաժնի պետը


Ադամանդներ, արխիվ
Ադամանդներ, արխիվ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով («Մաքսանենգություն») նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը եւ Երեւանի բնակիչ Աշոտ Գասպարյանը:

Վերջիններս, ինչպես նշված է Հատուկ քննչական ծառայության այսօր տարածած հաղորդագրությունում, կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կարատ ադամանդները 2013 թվականի մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու եւ չհայտարարագրելու միջոցով Հայաստանի մաքսային սահմանով տեղափոխելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG