Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ավարտում են իրենց այցելությունը տարածաշրջան: Երկուշաբթի օրը նրանք ժամանել են Բաքու, որտեղ հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ:

«Չորեքշաբթի օրը մենք հանդիպելու ենք ադրբեջանական կողմի հետ, քննարկելու ենք բանակցային գործընթացի այսօրվա իրավիճակը, ներկայացնելու ենք այն հանդիպումները, որ ունեցել ենք Փարիզում», - նախօրեին Բաքվում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ հավելել, որ եկող շաբաթ Վիեննայում կկայանա Մինսկի խմբի նիստը:

Բաքվում է նաեւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Իեն Քելլին, ով երեկ հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին պարզ կլինի ամերիկացի համանախագահի անունը:

Շուրջ տասն օր առաջ Մինսկի խմբի միջնորդները Ստեփանակերտում եւ Երեւանում էին, որտեղ հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարների, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Երեւանյան հանդիպումներից հետո համանախագահները մեկնել էին տարածաշրջանից եւ Ադրբեջան այցելեցին մահմեդական տոներից հետո:

Տարածաշրջան այցին, ինչպես միշտ, կհետեւի միջնորդների հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG