Մատչելիության հղումներ

Հայաստանցին Սադախլոյում ձերբակալվել է կաշառք առաջարկելու համար


Բագրատաշենի հսկիչ անցակետը հայ - վրացական սահմանին
Բագրատաշենի հսկիչ անցակետը հայ - վրացական սահմանին
Հայ - վրացական սահմանին` «Սադախլո» հսկիչ անցակետում հայաստանցի է ձերբակալվել` Վրաստանի մաքսային ծառայության աշխատակցին 1000-1500 ռուսական ռուբլի (32-48 դոլար) կաշառք առաջարկելու համար:

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը փոխանցել են Վրաստանի քննչական ծառայությունից, երկրի սահմանը հատելիս Հայաստանի քաղաքացի Ա.Ա.-ն, որի ինքնությունը չի հրապարակվում, բանավոր հայտարարագրել է մի ոսկյա թեւնոց եւ մեկ զույգ ոսկյա ականջօղ, սակայն նրա բեռի զննության ժամանակ հայտնաբերվել են նաեւ մատանի եւ թանկարժեք քարերով ականջօղեր: Դրանից հետո էլ, ըստ վրաց իրավապահների, հայաստանցին առաջարկել է կաշառքը:

Գործի նյութերը հետագա քննության համար փոխանցվել են քրեական ոստիկանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG