Մատչելիության հղումներ

Հայաստանում կկառուցվի Մարդասիրական արձագանքման կենտրոն


Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում մինչեւ տարեվերջ կառուցվելու է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայություն փոխանցմամբ, այսօր Բալահովիտ են այցելել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` տեղում ծանոթանալու հատկացված 17.5 հա տարածքին, քննարկելու այնտեղ այդ կենտրոնի հիմնման հնարավորությունները։

Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ` կենտրոնն ունենալու է տարածաշրջանային նշանակության:
«Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելումը եւ դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների եւ մեխանիզմների զարգացումը։ Մենք կարծում ենք, որ այս կենտրոնի ստեղծմամբ, Հայաստանն, իսկապես, փրկարար օգնություն արտահանող երկիր կդառնա», - նշել է Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, շուտով ՀՀ ԱԻՆ-ին կհատկացվի նաեւ Ստեփանավանի օդանավակայանը: Այդ ենթակառուցվածքը ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG