Մատչելիության հղումներ

Վախճանվել է ծնծղաներ արտադրող Sabian ընկերության հիմնադիրը


Միացյալ Նահանգներում երեկ վախճանվել է երաժշտական ծնծղաներ արտադրող Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը:

Ընկերություն կայքի տեղեկացմամբ` Ռոբերտ Զիլջյանը ծնծղաների պատրաստման 400-ամյա պատմություն ունեցող տոհմի ներկայացուցիչ Ավետիս Զիլջյանի որդին էր: Անցած դարի 30-ականներին Ավետիս Զիլջյանը Միացյալ Նահանգներում հիմնել էր Zildjan ծնծղաները թողարկող Avedis Zildjian Company ընկերությունը:

Ավետիսի մահից հետո ընկերությունը ժառանգում են նրա որդիները` Արմանդն ու Ռոբերտը:

1970-ական թվականներին` եղբոր հետ ծագած տարաձայնությունների հետեւանքով Ռոբերտը հեռանում է հայրական ընկերությունից` 1981-ին ստեղծելով սեփական ընկերությունը` Sabian-ը, որն այսօր Zildjian-ի հիմնական մրցակիցն է եւ աշխարհում ծնծղաներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG