Այսօր Վարշավայում «Լյուբավա» ընկերության եւ Հայաստանի պաշտպանության նախարարության Չարենցավանի հաստոցաշինական գործարանի միջեւ համաձայնագիր է ստորագրվել հայ - լեհական համատեղ ձեռնարկություն (ՀՁ) ստեղծելու մասին: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` ռազմական արդյունաբերության զարգացումը որպես երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության թիրախային ուղղություն է նշվել հայ - լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Տոմաշ Տոմչիկեւիչի հետ պաշտոնական այցով Վարշավայում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ: Զրուցակիցները անհրաժեշտ են համարել երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնումը եւ այդ տեսակետից կարեւորել ապրիլի 23-26-ը Երեւանում միջկառավարական հանձնաժողովի հերթական` երրորդ նիստի անցկացումը:
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ եւս կարեւորվել է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հետագա խորացումը: Կողմերը նշել են, որ երկու տարի առաջ իրենց ջանքերով մեկնարկած համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է տալիս, եւ ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ Լեհաստանի եւ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջեւ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու այս ոլորտում գործակցությունը, ինչպես նաեւ այն մասին, որ ընթացիկ տարվա ապրիլին Երեւան կժամանի Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակությունը:
Վարշավա այցի շրջանակներում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է նաեւ Լեհաստանի Սենատի նախագահ Բոգդան Բորուսեւիչի հետ: