Քրեական գործերով վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ թողեց Մատաղիսի գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը անմեղ են ճանաչվել՝ 2003 թվականին զինվորներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա վերջին կայացրած դատավճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էին սպանված զինծառայողներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը եւ զինդատախազությունը։
Անուշ Մարտիրոսյան