Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Վաղ է խոսել Բերեզովսկու մահվան ստույգ պատճառների մասին


Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, թե չի հայտնաբերել որեւէ նշան, ինչը կվկայեր, որ ռուսաստանցի վտարանդի օլիգարխ եւ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկու մահվան պատճառը սպանությունն է:

Միեւնույն ժամանակ, իրավապահները նշել են, թե քանի դեռ չեն ստացել 67-ամյա գործարարի դիակի հերձման արդյունքները, վաղ է խոսել Բերեզովսկու մահվան ստույգ պատճառների մասին:

Հիշեցնենք, Բորիս Բերեզովսկու դիակը հայտնաբերվել էր շաբաթ օրը
Բերքշիր կոմսությունում գտնվող իր առանձնատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG