Մատչելիության հղումներ

Փերվեզ Մուշարաֆը վերադարձավ Պակիստան


Պակիստանի նախկին նախագահ եւ ռազմական առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը վերադարձել է հայրենիք։ Չորս տարվա տարագրությունից հետո նա այսօր ժամանել է Կարաչի, որտեղ մտադիր է վերսկսել քաղաքական գործունեությունը։

Օդակայանում նրան ողջույնի վանկարկումներով եւ պաստառներով դիմավորել են մի խումբ աջակիցներ։

Ենթադրվում է, որ Մուշարաֆը կստեղծի քաղաքական նոր կուսակցություն, որը կմասնակցի մայիսի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Պակիստանի թալիբները երեկ սպառնացել են սպանել Մուշարաֆին։ Բացի այդ, իշխանությունները տեսականորեն կարող են Մուշարաֆին ենթարկել դատական պատասխանատվության նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի 2007 թվականի սպանության գործի առնչությամբ։

Գեներալ Մուշարաֆը 1999 թվականին անարյուն հեղաշրջման եղանակով է անցել իշխանության գլուխ։ 2008 թվականին նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո Մուշարաֆը բնակվել է Լոնդոնում եւ Դուբայում։

Պակիստանի ընտրական հանձնաժողովը դատավոր Միր Հազար Խան Խոսոյին նշանակել է վարչապետի պաշտոնակակար։ Նա կղեկավարի կառավարությունը մինչեւ մայիսի 11-ի ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG