Մատչելիության հղումներ

Բերեզովսկու մահը` կասկածելի հանգամանքներ չկան


Երեկ Լոնդոնի մոտակայքում` Բերքշիր կոմսության Ասքոթ ավանում գտնվող առանձնատանը, մահացել է ռուսաստանցի վտարանդի օլիգարխ եւ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի ընդդիմախոս Բորիս Բերեզովսկին։

Բրիտանական ոստիկանները այսօր հայտնել են, որ քիմիական, կենսաբանական եւ միջուկային հարցերով փորձագետները հետաքննություն են անցկացրել եւ կասկածելի որեւէ հանգամանք չեն հայտնաբերել։

Երբեմնի մեծահարուստ Բերեզովսկին 67 տարեկան էր, անցած 13 տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Լոնդոնում։ Վերջին շրջանում նա ընկճված հոգեվիճակում էր, քանի որ տանուլ է տվել դատական գործեր, կուտակել է մեծ պարտքեր եւ դրանք մարելու համար սկսել է վաճառել է իր գույքը։

Ըստ ռուսական աղբյուրների, մոտ երկու ամիս առաջ Բերեզովսկին նամակով դիմել է Պուտինին, գրելով, թե ներողություն է հայցում, գիտակցում է, որ սխալներ է գործել, եւ խնդրում է պայմաններ ստեղծել Ռուսաստան վերադառնալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG