Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մտադիր է գալ Հայաստանի նախագահի երդմնակալությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը Երեւանում, 30-ը նոյեմբերի, 2012թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը Երեւանում, 30-ը նոյեմբերի, 2012թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ դեմ է արտահայտվել վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը, որի հնարավորությանը դրական է վերաբերվում երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Սաակաշվիլին հայտարարել է, թե «[աբխազական] երկաթուղու բացումը այնպիսի հարված կլինի Վրաստանի եւ Ադրբեջանի շահերին, որ այդ մասին չի կարելի նույնիսկ խոսել, ուր մնաց` պլաններ կառուցել»:

Նա հիշեցրել է, որ հենց այդ երկաթուղով բերվեցին տանկերը, որոնք ներկայումս գտնվում են «Վրաստանի արեւմուտքում»:

Բացի այդ, Սաակաշվիլիի խոսքերով, այդ երկաթուղու բացման դեպքում շրջապատման մեջ կընկնի Ադրբեջանը, ինչը Վրաստանը չի կարող թույլ տալ:

Միաժամանակ, նա վստահեցրել է, որ Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:

«Հայաստանի համար տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման նպատակով մենք բացել ենք ավտոճանապարհը Լարսիով, ինչպես նաեւ աշխատել ենք Լազիկա նոր քաղաքի եւ նավահանգստի շինարարության վրա, որը կեռապատկեր տրանսպորտային փոխադրումները, այդ թվում եւ` Հայաստանի համար», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահը հայտնել է նաեւ, որ մտադիր է ներկա լինել Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG