Մատչելիության հղումներ

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն վճարովի ծառայություն չի մատուցում


Բագրատաշենի մաքսային անցակետը հայ - վրացական սահմանին, արխիվ
Բագրատաշենի մաքսային անցակետը հայ - վրացական սահմանին, արխիվ
Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) որեւէ վճարովի ծառայություն չի մատուցում, եւ ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են online տարբերակով: Այդ մասին այսօր հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը` արձագանքելով վերջին շրջանում համացանցում տարածված տեղեկատվությանը, թե երկրի տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման եւ ձեւակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG