Մատչելիության հղումներ

Հետաքննություն Սիրիայում քիմիական զենքի կիրառման լուրերի առնչությամբ


Սիրիա - Հալեպի հիվանդանոցում օգնություն է ցուցաբերվում մարդկանց, որոնք, կառավարության պնդմամբ, տուժել են ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով, 19-ը մարտի, 2013թ.
Սիրիա - Հալեպի հիվանդանոցում օգնություն է ցուցաբերվում մարդկանց, որոնք, կառավարության պնդմամբ, տուժել են ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով, 19-ը մարտի, 2013թ.
Միացյալ Նահանգները հետաքննություն է սկսել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Նման պահանջով հանդես են եկել թե՛ Սիրիայի իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, որոնք միմյանց մեղադրում են երեքշաբթի օրը երկրի հյուսիսում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ, ինչի հետեւանքով զոհվել է մոտ 20 մարդ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ խիստ բացասաբար է վերաբերվում ապստամբներին հասցեագրվող նման մեղադրանքներին, եւ եթե պարզվի, որ քիմիական զենք օգտագործել է կառավարական զորքը, ապա երկրի ղեկավար Բաշար Ասադն է պատասխանատվություն կրելու դրա համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG