Առայժմ միայն Հանրապետական կուսակցությունն է Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երեւանի ավագանու ընտրություններում իր ընտրական ցուցակն ու դրա գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
ՀՀԿ ցուցակի առաջին համարը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, երկրորդ տեղում շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, իսկ երրորդ տեղում է ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտարարել են նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն», Հայ Հեղափոխական Դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, մարտի 21-ը գրանցման համար նախատեսված փաստաթղթերի ներկայացման վերջին օրն է:
Նաիրա Բուլղադարյան