Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հայաստանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել


Ռուսաստանի ոստիկանության եւ Ֆեդերալ անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդում են, որ ձերբակալել են մի քիլլերի, ով պատրաստվում էր 300 հազար ռուբլու դիմաց պատվերով սպանություն կատարել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահների պաշտոնական հաղորդագրությունը, փոխանցում է, որ ձերբակալման պահին քիլլերի մարտական փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգը ապահովիչից հանված է եղել:

Ըստ հաղորդագրության՝ նրա թիրախը ծագումով հայաստանցի քրեական հեղինակություն Մադաթյան Սուսերն էր:

Վերջինս նույնպես ձերբակալվել է, քանի որ կասկածվում է մի շարք մարդկանց առեւանգումներին մասնակցություն ունենալու մեջ, որոնք դրամաշորթության նպատակով կազմակերպում էր Հակոբ Մելիքսեթյանը, ով հայտնի է Կյաժ Հակոբ մականունով: Կյաժ Հակոբը 2010 թվականին ձերբակալվել է ու դատապարտվել 17 տարվա ազատազրկման, բայց Մադաթյան Սուսերին հաջողվել էր խուսափել պատասխանատվությունից:

Ռուսատանի իրավապահները հաղորդում են, որ Մադաթյան Սուսերը 10 տարի հետախուզվում էր, հիմա նա ձերբակալվել է եւ գտնվում է կալանքի տակ: Նա ունեցել է Ռուսաստանի Դաշնության անձնագիր` Օգանեզով Ռոբերտ անունով, բայց իրավապահների հաղորդագրությունում նշված է, որ փաստաթղթում կեղծիքի նշաններ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG