Մատչելիության հղումներ

Վատիկանում կկայանա նորընտիր Պապի գահակալությունը


Վատիկան - Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները եկել է շնորհավորելու իր հայրենակից Ֆրանցիսկոս Պապին, 18-ը մարտի, 2013թ.
Վատիկան - Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները եկել է շնորհավորելու իր հայրենակից Ֆրանցիսկոս Պապին, 18-ը մարտի, 2013թ.
Վատիկանում այսօր նախանշված է Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությունը:

Միջոցառմանը մասնակցելու համար Վատիկան են մեկնել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սպասվում է, որ կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի գահակալությանը ներկա կլինեն նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի փոխնախագահ, կաթոլիկ Ջո Բայդենը:

Արարողությանը ակնկալվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինի մասնակցությունը: 1054 թվականից ի վեր, երբ քրիստոնեական եկեղեցիները բաժանվեցին արեւելյան եւ արեւմտյան թեւերի, սա կլինի առաջին դեպքը, երբ ուղղափառների հոգեւոր առաջնորդը ներկա կգտնվի կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահակալությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG