Մատչելիության հղումներ

Տասնյակ թուրք գեներալներ Բաքվում


Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուսա Ավսեւերի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են շտաբի, ինչպես նաեւ թուրքական բանակի ռազմաօդային, ռազմածովային, ցամաքային ուժերի եւ այլ զորատեսակների 9 գեներալներ եւ 21 սպաներ։

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, մինչեւ մարտի 15-ը այցի շրջանակներում թուրք բարձրաստիճան զինվորականները հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում եւ այլ ուժային կառույցներում։ Հանդիպումների նպատակը, ըստ Ավսեւերի, երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցության ամրապնդումն է։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանի ամենաուժեղ երկրներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG