Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կովկասում չորս ենթադրյալ զինյալներ են սպանվել


Ռուսաստանի հյուսիսկովկասյան Կաբարդինո-Բալկարիայի հանրապետությունում անվտանգության ուժերը չորս ենթադրյալ զինյալների են սպանել, եւս ութին ձերբակալել են։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ չորս անձինք սպանվել են այսօր, երբ իրավապահները կրակել են երկու ավտոմեքենաների վրա, որոնց վարորդները չեն ենթարկվել անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պահանջին։

Ութ ձերբակալվածները, ինչպես հաղորդվում է, զինյալներին զենքի եւ պայթուցիկի մատակարարման մեջ ներգրավված խմբի անդամներ են։

Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ Հյուսիսային Կովկասում իսլամիստ զինյալների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով ամեն տարի մեծ թվով մարդիկ են զոհվում կամ վիրավորվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG