Մատչելիության հղումներ

Երեւանում է Բրազիլիայի ԱԳ փոխնախարարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Երեւանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

Հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է հայ - բրազիլական հարաբերությունների զարգացումը, եւ վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով, այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել` ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առեւտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում գործակցությունը:

Մաշադոն նշել է, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ, եւ իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG