Մատչելիության հղումներ

Հեյգելի այցի ընթացքում տեղի ունեցած պայթյունից Քաբուլում ինը մարդ է զոհվել


Առնվազն ինը մարդ է զոհվել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարար Չակ Հեյգելի այցի ժամանակ: Ըստ աֆղան պաշտոնյաների` Հեյգելը պայթյունի վայրում չի եղել եւ չի տուժել: Ըստ պաշտոնական աղբյուրների` ինքնասպան ահաբեկիչը պաշտպանության նախարարության շենքին է մոտեցել հեծանիվով:

Պայթյունի պատասխանատվությունը արդեն ստանձնել են թալիբ գրոհայինները: Թալիբների խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, որ պայթյունը ուղղված չէր Հեյգելի դեմ, բայց ուղերձ էր պարունակում այն մասին, որ գրոհայինները ի վիճակի են հարձակվել Քաբուլի վրա նույնիսկ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցելության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG