Մատչելիության հղումներ

Իրան - Պակիստան գազատարի կառուցումը կշարունակվի


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ողջունում է Թեհրան ժամանած Պակիստանի վարչապետ Ասիֆ Ալի Զարդարիին, 27-ը փետրվարի, 2013թ.
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ողջունում է Թեհրան ժամանած Պակիստանի վարչապետ Ասիֆ Ալի Զարդարիին, 27-ը փետրվարի, 2013թ.
Պակիստանը հայտարարել է, որ չնայած պաշտոնական Վաշինգտոնի ճնշումներին` շարունակելու են Իրան - Պակիստան գազատարի կառուցումը:

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի խոսքով` գազատարի շինարարությունը կմեկնարկի մարտի 11-ին:

Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվել գազատարի կառուցմանը եւ խնդրել է պաշտոնական Իսլամաբադին խուսափել գործունեությունից, որը կարող է հանգեցնել պատժամիջոցների:

Իրանական կողմը արդեն կառուցել է գազատարի` իր տարածքով անցնող հատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG