Ստամբուլի դատարանը 5-ական ամսվա ազատազրկման է դատապարտել անձանց, որոնք անցած տարի հակահայկական բովանդակությամբ պաստառներ էին պարզել Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Haberturk պարբերականի փոխանցմամբ` դատական գործը հարուցված էր հիշյալ միջոցառման 10 կազմակերպիչների դեմ, որոնցից, սակայն, կես տարվա ազատազրկման են դատապարտվել 6-ը, այդ ժամկետն էլ մեկ ամսով կրճատվել է դատավարության ընթացքում ամբաստանյալների լավ վարքի համար։ Նրանք նաեւ տուգանվել են 3-հազարական թուրքական լիրայով (մոտ 1.7 հազար դոլար)։
Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, թե իրենց նպատակը ոչ թե վիրավորելն էր, այլ Խոջալուի դեպքերի վրա ուշադրություն հրավիրելը եւ Ֆրանսիայի խորհրդարանի դեմ բողոքը, որը այդ ժամանակ քննարկում էր Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, հաղորդում է Hurriyet Daily News-ը։