Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ


Երեկ Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ` նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ: Նրանք նշել են, որ սեփական պատմության անտեսումը երբեւէ չի հանգեցրել խնդրի լուծմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա, եւ անհրաժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած եւ իրագործած անձանց:

Ցույցի մասնակիցները նաեւ պահանջել են դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ ընդհանրապես ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG