Մատչելիության հղումներ

Կառավարությունը ընդունեց Գիզիրյանի հրաժարականը


Աշոտ Գիզիրյան, արխիվ
Աշոտ Գիզիրյան, արխիվ
Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ ընդունեց Աշոտ Գիզիրյանի հրաժարականը Շիրակի մարզպետի պաշտոնից։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Գիզիրյանին նրա աշխատանքի համար։

Վարչապետը նաեւ նշեց, որ մամուլում տարբեր տեղեկություններ են հրապարակվում Շիրակի մարզպետի հրաժարականի մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը չմանրամասնեց այդ տեղեկությունները։

Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարական տվեց փետրվարի 22-ին` նախագահական ընտրություններից օրեր անց։

Շիրակի մարզում Հայաստանի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը պարտվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG