Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Շառլ Ազնավուրը


Սերժ Սարգսյան եւ Շառլ Ազնավուր, արխիվ
Սերժ Սարգսյան եւ Շառլ Ազնավուր, արխիվ
Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ազնավուրի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին եւ հայ ժողովրդին՝ անգնահատելի են լուրջ մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ կանգնած մեր երկրի համար: Ուզում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, ուժ եւ եռանդ՝ Հայաստանի եւ ամբողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG