Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ, ինքը հասել է իր նպատակին` ի ցույց դնելով, որ կեղծ քվեարկությամբ միշտ ունենում ենք շինծու ընտրություններ:
«Պետք է դրա դեմ ընդվզել, ոչ թե համակերպվել եւ փորձել այդ շինծու ընտրություններից շինծու ընտրություններ ժամանակահատվածում կյանքից որեւէ բան սպասել», - «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում այսօր ասաց նախընտրական քարոզարշավը հացադուլի մեջ անցկացրած թեկնածուն. - «Ես համարում եմ, որ իմ ընդդիմադիր գործունեությունը սկսվել է եւ շարունակվելու է»:
Հացադուլի 30 օրերի ընթացքում Ղուկասյանը կորցրել է 15 կիլոգրամ քաշ եւ 15 միլիոն դրամ, եւ չի զղջում. - «Չեմ ափսոսում այն առողջությունն ու ֆինանսական ծախսերը, որ արել եմ, որպեսզի մտնեմ քաղաքական դաշտ եւ բոլոր հարցերը մտցնեմ օրակարգ: Ես գտնում եմ, որ առանց այդ խնդիրների շուրջ հանրության համախմբման, առհասարակ մենք երբեք չենք ունենա որեւէ ապագա, մենք երբեք չենք ունենա որեւէ ժողովրդավարություն, չենք ունենա արդար տնտեսություն: Իսկ եթե այդ ամենը չի լինելու, գոյատեւելու ենք ընդամենը, ոչ թե ապրելու ենք որպես մարդ»:
Պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը վերաբերող օգտատերերի բազմաթիվ հարցերին` Անդրիաս Ղուկասյանն ասաց. - «Բավականին շատ անգամ մենք տեսել ենք, որ ընդդիմությունը գլխավորող գործիչները գնում են իշխանության հետ բանակցությունների եւ դրանից հետո պայքարը կորցնում է իր թափը եւ ուղղությունը… Բայց ես չեմ համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընկալում իր պատասխանատվությունը»: