Մատչելիության հղումներ

Բոտուլիզմի դեպքերն աճել են


Տնային պայմաններում պատրաստված պահածոներից թունավորումները այս տարի կտրուկ աճել են: Օրերս նաեւ առաջին մահվան դեպքը գրանցվեց Վանաձորում:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանն ասում է, որ եթե անցած ողջ տարվա ընթացքում թունավորման 37 դեպք է գրանցվել, ապա այս տարվա միայն երկու ամիսների ընթացքում արդեն 28 դեպք է արձանագրվել:

Այսօր Հայաստանի տարբեր հիվանդանոցներում պահածոներից թունավորված մարդիկ են բուժվում, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:

Բժիշկները խորհուրդ են տալիս տանը պահածոներ չպատրաստել, դրանք ոչ մի դեպքում չօգտագործել երեխաների կամ հղի կանանց սննդում: Իսկ տնային պայմաններում պատրաստված պահածոն ուտելուց առաջ անհրաժեշտ է եռացնել 20-25 րոպե:

Մասնագետները խորհուրդ են տալիս տանը միայն մուրաբաներ պատրաստել, քանի որ դրանցում շաքարի տոկոսը բարձր է, եւ բոտուլիզմը այդ միջավայրում չի զարգանում:

Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG