Մատչելիության հղումներ

Շփման գծում հերթական դիտարկումն է անցկացվել


Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ
ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ իրականացված դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ի առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, ինչի հետեւանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG