Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին


Փետրվարի 20-ին մեկնարկած հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանին դիմավորելու եւ իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու նպատակով Երեւանի Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին քիչ առաջ այցելեց նախագահի մեկ այլ ընդդիմադիր թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը։

Բագրատյանը մերժեց «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքը՝ որեւէ կերպ մեկնաբանել իր այցելությունը։

Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչդեռ, նշեց, որ շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը գնահատեց «գրեթե պայթյունավտանգ»։

Նա նաեւ նշեց, որ ընդդիմադիր մյուս թեկնածուներից որեւէ մեկի հետ դեռ չի հանդիպել։

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա աջակիցների հավաքը Ազատության հրապարակում անցնում է առանց միջադեպերի։

Տարածքում մոտ մեկ տասնյակ ոստիկաններ կան։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG