Իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ազատություն» փոխանցեց, որ իրենք այժմ քննարկում են վաղը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հարցը` պատճառաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները:
Նշենք, որ Հանրապետականը նախապես իրազեկել էր Երեւանի քաղաքապետարանին, որ վաղը ժամը 3-ից 9-ը Ազատության հրապարակում հանրահավաք պետք է անցկացնի:
Այժմ իր համակիրների հետ Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղն է գրավել, սակայն պնդում է, որ իրականում ինքն է «ընտրված նախագահը», հայտարարել է, որ իրենք մինչեւ վաղը ժամը 2-ը սպասելու են Սերժ Սարգսյանին` «իշխանության փոխանցումը կազմակերպելու համար»:
Ռուզաննա Ստեփանյան