Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահի հավաստմամբ «Կարֆուրը» կգա Հայաստան


«Կարֆուր» հիպերմարկետ Մոսկվայում, արխիվ
«Ես որքան տեղյակ եմ, «Կարֆուրի» մուտքը պատկան մարմիններում քննարկվում եւ կարծում եմ, որ նա կմտնի Հայաստանի շուկա», - հայտարարեց Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Վերջին շրջանում լրատվամիջոցներում չեն դադարում հրապարակումներն այն մասին, թե հայաստանյան որոշ օլիգարխներ փորձում են խոչընդոտել ֆրանսիական ընկերության մուտքը Հայաստան։

«Կարֆուրից» չեն մեկնաբանում այս տեղեկությունը` ըստ էության ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով այն:

Փետրվարի սկզբին «Կարֆուրի» հարցի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, թե Հայաստանի իշխանությունները խիստ շահագրգռված են, որ ֆրանսիական ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում:

«Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ Ջոն Հեֆերնը` հույս հայտնելով, թե «Կարֆուր»-ի բացումը իրականություն կդառնա եւ դրական կանդրադառնա հայաստանյան շուկայում մրցակցության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG