Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին շնորհավորել է Սարգսյանին


Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը Երեւանում, արխիվ
Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը Երեւանում, արխիվ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Սաակաշվիլին նրան հաջողություններ է մաղթել, իսկ հայ ժողովրդին` բարեկեցություն, տնտեսական եւ ժողովրդավարական զարգացում։

Նախագահները քննարկել են նաեւ հայ - վրացական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG