Մատչելիության հղումներ

Հալեպում հրթիռային հարձակման հետեւանքով 30 մարդ է զոհվել


Սիրիա - Հալեպի հրթիռակոծված շրջանը, 19-ը փետրվարի, 2013թ.
Սիրիա - Հալեպի հրթիռակոծված շրջանը, 19-ը փետրվարի, 2013թ.
Սիրիայի ընդդիմադիրները հայտնում են, որ երկուշաբթի օրը Հալեպ քաղաքում հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:

Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` զոհվածների կեսը երեխաներ են:

Կա հավանականություն, որ փլատակներում կհայտնաբերվեն այլ զոհեր եւս:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում են Սիրիայի լրատվամիջոցները, մայրաքաղաք Դամասկոսում նախագահական նստավայրի մերձակայքում ականային պայթյուններ են եղել: Զոհերի մասին դեռեւս չի հաղորդվում: Պարզ չէ նաեւ` երկրի նախագահ Բաշար ալ-Ասադն այդ ժամանակ նստավայրո՞ւմ է գտնվել, թե՞` ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG