Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն արձագանքում է «Ժառանգությանը»


Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի հայտարարությանը:

«Քիչ առաջ ծանոթացա «Այսպիսի ծավալի եւ որակի խախտումներ չեմ հիշում» տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաեւ «Ժառանգության» եւ «ՀԱԿ»-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաեւ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի», - ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG