Մատչելիության հղումներ

Ընտրություններ 2013․ Լայվ բլոգ

Հայաստանում նախագահական ընտրություններ են։

Հայաստանում նախագահական ընտրություններ են
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00
Հայաստանի նախագահական ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ երեկվա դրությամբ ստացվել էր 88 հաղորդում, տեղեկացնում է գլխավոր դատախազության աշխատանքային խումբը։ http://www.azatutyun.am/content/news/24905010.html
Այս պահին քվեարկում է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Դիտեք մեր ուղիղ միացումը ընտրատեղամասից: www.azatutyun.am
Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քիչ առաջ տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց Երեւանի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։

Նա հայտարարեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի։
Կեսօրին մոտ Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։http://www.azatutyun.am/content/article/24905086.html
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի քվեարկի
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00
Քիչ անց մեր ուղիղ եթերում դիտեք ուղիղ միացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Մեր թղթակից Աստղիկ Բեդեւյանը այժմ այնտեղ է։
Կեսօրից քիչ անց Երեւանի թիվ 157 միջնակարգ դպրոցի շենքում, որտեղ տեղակայված է թիվ 10/06 ընտրատեղամասը, քվեարկեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, եւ սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես` 20 տարվա ընթացքում առաջին անգամ, պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը եւ մյուսի պարտությունը, այլ` իրեն պատկանող ընտրության արդյունքը», - ասաց, մասնավորապես, նախագահի թեկնածուն։
Արտաշատ քաղաքում տեղակայված թիվ 17/11 ընտրատեղամասում քվեարկության մեկնարկից մոտ երեքեւկես ժամ անց պարզվեց, որ անձնագրի վերջին էջում քվեարկելու փաստը հաստատող կնիքը գրեթե անհետացել է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 11-ի տվյալներով` Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել էր 275 հազար 982 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 10.92 տոկոսը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG