Մատչելիության հղումներ

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հիմնադրման պահից դաշինքին անդամակցող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, թե դուրս է գալիս ՀԱԿ-ից:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, նման որոշում է կայացվել ժամեր առաջ` կուսակցության քաղխորհրդի նիստում:

«Վերջին շրջանում իր քայլերի հետեւանքով Հայ ազգային կոնգրեսը կորցրեց իր հեղինակությունը հասարակության աչքում: Կարող եմ նաեւ ասել, որ ՀԱԿ-ը հեռացել է այն նպատակների իրագործումից, որոնց հասնելու համար էլ հենց ստեղծվեց դաշինքը տարիներ առաջ», - ասաց Մարգարյանը` հիմնավորելով ՀԱԿ-ից հեռանալու իրենց որոշումը։

«Մեկ ու կես տարի ես` որպես կուսակցության ղեկավար, որպես ՀԱԿ քաղխորհրդի անդամ, փորձում էի հանդիպել Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` առաջացած հարցերը քննարկելու համար, սակայն Տեր-Պետրոսյանը այդպես էլ չեկավ քաղխորհուրդ եւ մեզ հետ ոչինչ չքննարկեց: Չնայած կա ՀԱԿ քաղխորհրդի որոշումը, որ ամեն ամսվա վերջին չորեքշաբթին Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է գա ու քննարկենք տակտիկական հարցեր, սակայն վերջին մեկ ու կես տարում նա այդպես էլ չերեւաց»,- նաեւ ասաց Գառնիկ Մարգարյանը:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG